օձGalatv.am-ը գրում է.

Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակչուհի 55-ամյա Կ.Հարությունյանն օգոստոսի 16-ին այգում աշխատելիս աջ ոտքի շրջանում ծակոց է զգացել: Հաջորդ օրը` խայթոցից 12 ժամ անց, դիմել է Արարատի բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է աջ ոտնաթաթի օձի խայթոց։ Վիճակը գնահատվել է միջին ծանրության, ստացել է հակաթույն:

Օգոստոսի 18-ին հիվանդի վիճակը ծանրացել է, որից հետո  տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է  աջ սրունքի թաթային շրջանի օձի խայթոց, 2–3-րդ աստիճանի հեմոռագիկ շոկ: Չնայած ձեռնարկված միջոցառումներին, Կ.Հարությունյանն այսօր մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել