Քաղաքացիական հասարակության ձևավորումը սոցիալական պայքարի նոր մշակույթ է հայ հանրության շրջանում:

Ինչն է տարբերությունը։

Բոլոր քաղաքական ուժերն իրենց վարկաբեկված հեղինակությունը բարձրացնելու համար, երբ մաշել էին բոլոր պայքարի մեթոդները և հասարակական վստահությունը, անցնում էին հրապարակային հայհոյանքներին: Սա ոչ մի շոշափելի խնդիր իրականում չէր լուծում:

Քաղաքացիական պայքարի մեթոդներն էապես տարբերվում էին քաղաքական ուժերի պոպուլիստական մոտեցումներից: 
Այսօր արդեն նույնը նկատվում է այս կամ այն քաղաքացիական նախաձեռնությունը տանուլ տված հասարակական ակտիվիստների շրջանակներում: 
Բնականաբար, հայհոյանքը ցանկացած ադեկվատ քաղաքացու մոտ, անկախ նրանից, թե ով է հայհոյանքի հասցեատերը, ունենում է հակառակ էֆեկտ: 
Ամեն դեպքում բոլորը պետք է վերջապես հասկանան, որ հայհոյելով ոչ միայն չի լուծվում որևէ էական խնդիր, այլ նաև այն թուլացնում է ընդդիմադիր բևեռի խոսքի կշիռը: Սա անհերքելի փաստ է:

Քայքայված տնտեսությամբ և աղքատության ցուցանիշներով երկրներում, ինչպիսին Հայաստանն է, ամեն ինչ ունի իր գինը: Այդ թվում նաև շատ ու շատ պայքարող ակտիվիստներ, ովքեր գործի կեսից կամ փոխում են պայքարի ուղղությունը, կամ ընդհանրապես լքում են «խրամատը»: 
Որպես օրինակ` Բաղրամյան պողոտայի երիտասարդական շարժումն ու պայքարի ղեկը ստանձնած «Ոչ թալանին» նախաձեռնության որոշ անդամներ:

Իշխանություններն, անշուշտ, իրենց հոգեհարազատ մեթոդներով անցան պայքարի ոչնչացմանը: 
Պայքարի սկզբում Շուշանյանի կողմից բարձրացրած հարցերն արդարացի էին և բխում էին հանրային շահերից: Որոշակի ակտիվացումից հետո իշխանությունները, գնելով վերջինիս, սկսեցին «փչացնելու» գործընթացը: Վաղինակն արդեն հանդես է գալիս հայհոյանքներով ու անձնական վիրավորանքներով միայն` փորձելով ավելի խորն ընդգծել «ընդդիմադիր» կերպարը: Այս կերպ, սակայն, վերջինս չի տարբերվում իշխանական ժող գործիքներից` գեղամյաններից ու սադոյաններից:

Իսկ Վաղինակ Շուշանյանի «առքուվաճառքի» մասին ասեկոսեներն ավելի համոզիչ դարձան վերջինիս՝ «Ոչ թալանին» նախաձեռնությունը լքելուց հետո: Նա ստացավ իրեն հասանելիք «հախը» ՀՀԿ-ին մատուցած ծառայության դիմաց և դուրս եկավ պայքարից:

Բացի դրանից, նմանատիպ շատ ու շատ դեպքեր են եղել, որոնց մասին կարելի է անվերջ խոսել: Իրականում այս երիտասարդները մեղավոր չեն, ու չարժե շատ խիստ դատել վաճառվածներին: Իշխանության ստեղծած ներկայիս քաոսի ու աղքատության մեջ այս երիտասարդները պարզապես լուծում են հացի խնդիր: Համոզված եղեք, կործանան եզրին գտնվող ցանկացած պետությունում տիրում է հենց այս նույն վիճակը և ոչնչով չի տարբերվում հայ իրականությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել