Картинки по запросу աշխատավարձ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ­-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ­ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները:

2015 թվականի հունվար­-հուլիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 4,2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Այս տարվա առաջին յոթ ամիսների դրությամբ՝ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 179 հազար 963 դրամ: Այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,9 տոկոսով:

Նմանատիպ աճ արձանագրվել էր տարեսկզբին, երբ հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աշխատավարձն աճել էր 11 %-ով՝ դրամային արժեքով կազմելով 173 հազար դրամ:

Հիշեցնեմ, որ գնաճը տարվա առաջին կեսին կազմել է ընդամենը 5%, ինչին զգալիորեն գերազանցում է միջին աշխատավարձի առաջին յոթ ամիսների բարձրացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել