Ի՞նչ է կատարվում մեր հասարակության ներսում, ինչո՞ւ մենք հանկարծ սկսեցինք անցնել բոլոր սահմանները, այն նորմերը, որոնք մեր հասարակությանը տարբեր էին դարձնում մյուս հասարակություններից: Առաջին հայացքից թող տարօրինակ չթվա, բայց սարսափելի է, երբ թացն ու չորը խառնվել են իրար, երբ մարդիկ հաշիվներ են պարզում կնոջ ու երեխայի ներկայությամբ, երբ ԲԱԶԱՆԵՐ են անում հրապարակային ու էլի կանանց ու աղջիկների ներկայությամբ: Տղեք ջան, իհարկե ես սովետական Հայաստանում գիտակից կյանքում չեմ ապրել, բայց երբ մենք հաշիվ էինք ունենում՝ պարզելու տարբեր թաղերում, բուհերում կամ ամայի վայրերում, ապա ԼԱՎ ՏՂՈՒԹՅՈՒՆ չէր համարվում մարդուն բան ասելը կնոջ ներկայությամբ, անկախ նրանից, թե ինչ է արել: Ես կարծում եմ, որ ցանկացած տղամարդու հենց տղամարդ է դարձնում հարգանքը կնոջ, երեխայի ու տարեց մարդու նկատմամբ: Կապ չունի, թե հայրը կամ ամուսինն ով է, ինչ է արել, եթե հարց կա, ապա այդ հարցը պետք է լուծել նրա հետ ու առանձին: Թե չէ նայում ես՝ երեխայի ներկայությամբ հորն են խփում, կյանքից զրկում կամ կնոջ մոտ ծեծում.. Պատկերացնո՞ւմ եք՝ եկող սերունդն ինչ է դառնալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել