Քանի գնում ա, ավելի են շատանում ասեկոսեներն ու անանուն աղբյուրների հավաստիացումներն առ այն, որ Նեմեցին հեռացնելու են ՀՖՖ պաշտոնից՝ «էյր Արմենիայի» տնօրենին դաժան ծեծի ենթարկելու պատճառով։ Սա միևնույն ժամանակ և՛ լավ է, և՛ վատ։

Լավ է, որովհետև հայկական ֆուտբոլը վերջապես կպրծնի գերմանական այս պատուհասից։ Նեմեցն իրոք բռնաբարեց մեր ֆուտբոլը՝ իր քմահաճույքներով ու կապրիզներով, ավտորիտար կառավարումով ու ագահությամբ։ Ու որպես հետևանք, մինչև հիմա անգամ հիանալի խաղացողներ ունենալով, չենք կարողանում հավաքականը շողուլի բերել։ Էլ չխոսենք նրա մասին, որ ՀՖՖ ողջ ինֆրաստրուկտուրան Նեմեցը դարձրել է իր դուքյանն ու չի թողնում ոչ մեկին մուտք գործել այնտեղ։

Վատ է, որովհետև մարդուն ծեծելու կամ էլ նման խուլիգանական արարք հանձնարարելու համար քրեական օրենսգրքով նախատեսված չէ ՀՖՖ-ի նախագահի ու ցանկացած պաշտոնից ազատում, այլ միանգամայն իրական պատիժ է նախատեսված, որը ենթադրում է ազատազրկում։ Սակայն արի ու տես, որ Նեմեցի պարագայում աչքիս առանձին օրենսգիրք ունենք, ու այս տմարդն ամեն անգամ մարդու գլուխ ուտելուց հետո պատժվում է պաշտոնի կորստով։

Հայաստանում չկա «бей своих, чтоб чужие боялись» կոնցեպցիան։ Մեր իշխանությունները մինչև վերջին հնարավարությունը գուրգուրում ու փայփայում են իրենց «սվոյերին», իսկ եթե համը լրիվ է դուրս գալիս, ինչ-որ կիսաքայլերի են դիմում ու ժողովրդի աչքին թոզ են փչում։ Նեմեցին ոչ միայն պաշտոնանկ պետք է անեն, այլև նստացնեն ու նստացնեն շա՜տ երկար ժամանակով, և դրանից հետո ոչ մի օլիգարխի ու օլիգարխի ախրաննիկի մոտ անպատժելիության պատրանք չի լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել