հրդեհ4Araratnews.am-ը գրում է.

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 18-ին, ժամը 21.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 10 շենքի մոտակայքում այրվում է բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 17 շենքի մոտակայքում գտնվող տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.31-ին, մարվել` 21.40-ին:

Ամբողջությամբ այրվել է Լ. Բ.-ին պատկանող տնակը` գույքով (30 քմ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել