Լավ ա չէ՞, որ օրենքը գործում ա: Շահող կտրոն չեն տրամադրել, խանութը պլոմբել են՝ կասեցնելով գործունեությունը:
Հեչ լավ չի…
Գիտեք՝ ե՞րբ լավ կլիներ... Երբ էս օրական 100 հազար դրամ շրջանառություն ունեցող խանութի հետ մեկտեղ տուգանվեր նաև, օրինակ, SAS սուպերմարկետը, որտեղ ԵՐԲԵՔ ՀԴՄ կտրոն չեն տրամադրում, տալիս են ՄԻԱՅՆ գնված ապրանքների ցանկը:
Վատ ա, որ օրենքն ընտրողաբար ա գործում, որ երկակի ստանդարտներ են...
Որ փոքրերը, թույլերն ու անտերներն օրենքի առջև հավասար են, իսկ մեծերը, ուժեղներն ու տերովները՝ արտոնյալ:
Ինչպես տատս էր ասում՝ տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը.... Ու էս ժողովրդական խոսքը տասնամյակներ շարունակ անշեղորեն ապացուցում ա իր ճշմարտացիությունը: Ցավոք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել