Կարծում եմ՝ շատերս հոգնել ենք ՕՐՎԱ հոգեբանությունից։

ՕՐՎԱ ԿԱԴՐ, ՕՐՎԱ ՀԵՐՈՍ, ՕՐՎԱ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ու այդպես շարունակ։ Սկսել ենք ապրել օրով, օրվա տպավորություններով, օրվա «բերածով»։

Կյանքի ընկալումները կորցնում են խորությունը, դառնում են մակերեսային, օրվա լրահոսային «թմրամիջոցը» զբացեցնում է ՕՐԴ ու բթացնում կյանքդ, զրկում հեռուն, իսկականն ու կարևորը տեսնելու ունակությունից։

Վստահ եմ՝ մենք ոչ թե ՕՐՎԱ, այլ կյանքի արժեհամակարգի ու գերակայությունների խնդիր պիտի լուծենք։ Իրականության տարերային և իրադարձային ընկալումները միայն խանգարում են և խաթարելու են մեր և մեր երկրի ապագան կառուցելու վճռականությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել