Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթն եմ լսում Բաքվում: Հպարտ եմ... Իրոք հպարտ եմ, որ նման անհատ, նման քաղաքական գործիչ ու հայ ունենք մեր կողքին: 
Ապա կայքերից մեկի վերնագիրն եմ կարդում` «ՀՀ նախկին արտգործնախարարը ելույթ է ունենում Բաքվում»: Իսկ ներկա արտգործնախարարն ո՞ւր է: Հա... էլի Կոնգոյում ու Նիկարագուայում կլինի` խիստ հրատապ գործերով: Իսկ Րաֆֆին կիզակետում է: Իմ երկիրը ներկայացնող նման անհատ եմ ուզում... Շիտակ ու կտրուկ: Այլ ոչ լղոզող ու անգործունակ մեկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել