Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում է հանդիպել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Թուրինցիները պատրաստ են 26-ամյա ֆուտբոլիստի համար վճարել €20 մլն:

«Յուվենտուս»-ի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան դեռ տարվա սկզբից էր հետաքրքրված Մխիթարյանով:

«Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին ու Ռոլանդուին, ապա չեմ հերքի, որ նրանք մեր հետաքրքրության ոլորտում են:
Ֆունկցիոնալ առումով նրանք համապատասխանում են մեր խաղային մոդելին»,- ասել էր Բեպե Մարոտան:

Հ․Գ․ Սպասենք լավ նորությունների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել