ՈКартинки по запросу սահմանադրությունրպեսզի կարողանան սահմանադրական փոփոխությունները համոզիչ դարձնել հասարակության համար, հիմա էլ ՀՀկ-ականները սկսել են բարբաջել այն մասին, որ նոր սահմանադրությունը կապահովի դատական իշխանության անկախությունը։ Իսկ ի՞նչ է՝ ներկայիս սահմանադրությամբ դատարանները անկա՞խ չեն, որ երկրում մարզպետներ և պատգամավորներ են Լիսկան, Թոխմախի Մհերը, Նեմեց Ռուբոն, Բուռնաշը և այլոք, ում կենսագրությունը հարուստ է այնպիսի էջերով, որոնք կարող էին ներկայիս անկախ դատարանների առարկա դառնալ։ Սակայն, ոչ... Այդ նույն անկախ դատարանների շնորհիվ երկրում կան տասնյակ քաղբանտարկյալներ և ազատամարտիկներ, ովքեր Արցախյան պատերազմից հետո քրեակատարողական հիմնարկներում են «վայելում» իրենց սխրանքների գինը։ Այսօր երկրում ձևավորվում է անկախ քաղաքացին, ով էլ հենց ՈՉ կասի այս ապօրինի հանրաքվեի անցկացմանը, որի միակ նպատակը Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ական ռեժիմի վերարտադրումն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել