Տնտեսության առաջընթացի գրավականներից մեկը երկրում առկա առաջնային ու հրատապ խնդիրների շուտափույթ կարգավորումն է: Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի մարզերի զարգացվածության մակարդակն անհամաչափ է: Ուստի հարկավոր է քայլեր ձեռնարկել վերոնշյալ խնդրի կարգավորման համար:

Այս օրերին մարզային այցելություններ է սկսել գործադիր մարմնի ղեկավար Հովիկ Աբրահամյանը: Այցելությունները սկսվել են Լոռիից և Գեղարքունիքից, որտեղ բազմաթիվ հարցեր ստացել են իրենց լուծումները: Մասնավորապես՝ բյուջեից հատկացումներ են կատարվելու տեղի մանկապարտեզների, մարզադպրոցների, ճամբարների և ճանապարհների վերանորոգման համար:

Մարզային այցելությունների հաջորդ կանգառն Արարատն ու Վայոց ձորն էին: Այնտեղ վարչապետը շրջայց է կատարել կոնյակի երկու գործարաններով, որտեղ որ հետևել է արտադրական գործընթացի կազմակերպմանը և ծանոթացել ընկերությունների ներդրումային ծրագրերին:
Շրջայցից հետո գործադիրի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել գործարանների և համայնքների ղեկավարների հետ, որտեղ և տեղեկացրել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի բերքը գյուղացու մոտ չմնա, և մթերումն իրականացվի նախորդ տարվա գնով:

Մարզային այցերը կարևոր են երկրի տնտեսական վիճակը բարելավելու առումով, հատկապես այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը մեր երկրում հայտարարված է որպես գերակա ճյուղ:

Ինչպես գիտենք, ամեն տարի մթերումների հետ կապված լինում են որոշակի խնդիրներ: Այս տարի մի փոքր վիճակն ավելի բարդ է: Բանն այն է, որ գինի և կոնյակ արտադրող ընկերությունների արտադրանքի սպառման հիմնական շուկան հանդիսանում է Ռուսաստանը: Այս տարի ՌԴ տնտեսությունում առկա են որոշակի խնդիրներ, ինչն էլ ստիպել է գինեգործներին և կոնյակագործներին կրճատել արտահանման ծավալները: Չնայած այս տարվա առատ բերքին, այնուամենայնիվ, ընկերությունները չունեն բավարար գումար՝ ամբողջական մթերման համար:

Հաշվի առնելով այս խնդիրը՝ կառավարությունը որոշել է ֆինանսական մասով աջակցել ընկերություններին՝ առաջարկելով էժան տոկոսադրույքով վարկեր: 
Նման կերպ հնարավոր կլինի լուծել մթերման խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել