ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին կայանալիք հերթական ընտրություններին Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածության համար առաջադրվել են 2 թեկնածու՝ գործող քաղաքապետ Սուրեն Ալեքսանդրի Գրիգորյանը և Արիս Արսենի Գրիգորյանը, ով առաջադրվել է Արցախի Կոմունիստական կուսակցության կողմից:

Այդ մասին տեղեկացրել են Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովից՝ հավելելով, որ Ստեփանակերտի քաղաքային ավագանու անդամության թեկնածություն է առաջադրել 51 քաղաքացի, ովքեր կպայքարեն 15 տեղի համար: Հիշեցնենք, որ համաձայն ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցի՝ օգոստոսի 14-ին ավարտվել է թեկնածուների ինքնաառաջադրման կամ կուսակցությունների կողմից գրանցման փաստաթղթերը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը, և մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցման գործընթացը, որի վերջնաժամկետը մինչև օգոստոսի 19-ի ժամը 18.00-ն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել