Ես հասկանում եմ, որ ես լևոնական աբիժնիկ զոմբի եմ, ուզածս էլ էն ա, որ ՀԱԿ-ը գա իշխանության՝ մի քիչ էլ ես թալնեմ, դրա համար էլ առավոտից իրիգուն Սերժին եմ քննադատում, չնայած անգամ այդ պարագայում վերջերս աշխատում եմ՝ բան չգրեմ, որովհետև գրելու բան չկա, ամեն ինչ պարզ է: Բայց չեմ կարում «հասկանամ» ՀՀ ազատ ու արդար քաղաքացիները ինչո՞ւ են կրուգլիյ սուտկա կոնկրետ նստած մենակ ՀԱԿ-ին ու ՀԱԿ-անդամներին քլնգելու վրա ու այն էլ բավականին կոպիտ ձևով, չնայած իրենք են կոչեր անում, որ պետք է լևոնականների նման չլինել, պետք է հանդուրժող լինել...;) Պրոսվետիծե նարոդ, քյարներդ ի՞նչ ա՝ փո՞ղ, հարգա՞նք, պատի՞վ, կարիերա՞, հոգեկան հանգստությո՞ւն, թե՞ պետության մասին այն կարգի եք մտածում, որ չեք ուզում, որ ջհուդամասոն Լևոնը դառնա նախագահ: Ինձ որ լսեք, լավ կմտածեք մի բան անելուց առաջ, որովհետև մասոնների դեմ խաղ չկա, մասոնների ստեղծման հիմքում էլ մայաների օրացույցն ա...;) Novus Ordo Seclorum...;)

Հ.Գ. Annuit coeptis - «Он (сатана) благоприятствует нам (в наших начинаниях)»

Նավակ Ճոճողը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել