Իրականությունը` ռեալիզմը, ինքն իր մեջ ավելի շատ է ողբերգություն ու դրամատիզմ պարունակում, քան ցանկացած տրագեդիա:

Որպես օրինակ միայն կարող ենք վերցնել մեր Երկիր մոլորակի պատմությունը, ոչ մոտ անցյալում տեղի ունեցած արհավիրքներն ու սառցե դարաշրջանները, կենդանական և բուսական աշխարհի վերացումն ու նորի մոդիֆիկացիան ու կարող ենք տեսնել, որ շատ գեղեցիկ ու անկրկնելի երևույթներ ու էակներ ամենակուռ սառնությամբ ու դաժանությամբ վերացել են, ոչնչացել, մեռել:
Ու իրականությունից խուսափելու համար մարդ ենթագիտակցորեն մխրճվում է իլուզիաների աշխարհը, ամեն կերպ փորձում է ինքն իրեն կտրել ռեալից` ֆիլմերով, գրքերով, սիրավեպերով, կարիերայով, թմրանյութերով, հարբեցողությամբ:

Որովհետև իրականում ռեալը ջունգլի է, որտեղ չկան հստակ կանոնները, որտեղ ոչ միշտ է ուժեղը հաղթում, որտեղ ամեն ինչ հիմված է պատահականությունների ու մուտացիաների վրա:
Ու էս մտքերից հետո ա հիմնականում գալիս դեպրեսիան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել