ՃՏՊAraratnews.am-ը գրում է.

Օգոստոսի 14-ին, ժամը 21.16-ին տեղեկություն է ստացվել, որ Արագած-Արտենի գյուղերի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝  Մ-9 ավտոճանապարհի Գյումրի-Արմավիր հատվածում (67-րդ կմ) բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 03 SL 831 (վարորդ` 1977 թ. ծնված  Գ. Ս.) եւ «ԶԻԼ-130» մակնիշի 34 NN 283 (վարորդ` 1985 թ. ծնված Ա. Զ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով Գ. Ս.-ը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ` տեղափոխվել է Արմավիրի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի փականները եւ կատարել ճանապարհահավածի լվացման աշխատանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել