Գաղտնիք չէ, որ այս տարի բերքի աննախադեպ ծավալների հետ աճել են նաև արտահանման և մթերման քանակները: 
Ըստ ԳՆ-ի տարածած տվյալների՝ երեկվա` օգոստոսի 14-ի դրությամբ մթերվել է 10 843 տոննա պտուղ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1360 տոննայի դիմաց. այդ թվում` մթերվել է 6294 տոննա ծիրան` 2014 թվականի նույն ժամանակահատվածի 157 տոննայի դիմաց, ինչպես նաև 5870 տոննա բանջարեղեն, որից 4210 տոննա լոլիկ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխանաբար 4451 և 2952 տոննայի դիմաց:

Ընդհանուր առմամբ այս տարի օգոստոսի 14-ի դրությամբ մթերվել է 16713 տոննա պտուղ-բանջարեղեն: Պրոդուկտի մթերման ու արտահանման արժեքները ձեռնտու են երկու կողմին էլ, որի արդյունքում սպառվում է ողջ արտադրանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել