Image result for մարզահամերգային համալիրՀամալիրի վաճառքի փաստը լայն քննարկումների առիթ է դարձել սոցիալական մեդիայի տիրույթում, որի պատճառով կրկին կարծիքները բաժանվել են մի քանի մասի.
1.Մարդիկ ովքեր դեմ են վաճառքին, բայց ոչ մի լուրջ հիմնավորում չեն բերում, թե ինչու են դեմ (կազինոն հաշիվ չի, ցանկացած խաղացող էլ կգտնի իրա փայ կազինոն, եթե չէ էլ, եսիմ քանի հատ օնլայն կազինո կա, որոնք ակտիվ գովազդվում են բոլոր հարթակներով):
2.Մարդիկ, ում մրգին չի (դիցուք՝ իմ), համալիր կյանքիս մեջ մի երկու անգամ եմ մտել, որն առանձնապես ինձ ոչ մի բան չի տվել, բացի ափսոսանքից, որ Հայաստանն իր երբեմնի պարծանք համալիրին չի կարողանում տիրություն անի:
3.Մարդիկ, ովքեր կողմ են համալիրի վաճառքին: Սա մի հատ խառը մասսա ա, որի մի մասը իշխանամետներ են, մի մասը՝ ՀՀԿ-ականներ, մյուսն էլ մասամբ պատկանում է երկրորդ խմբին: 
Հիմա ասեմ՝ ինչով է պայմանավորված իմ դիրքորորշումը: Էն, որ կուզեի, որ մարզահամերգային համալիրը ծառայեր իր բուն նպատակին, լիներ պետական, բայց վերանորոգված, հագեցած ու իր ուղղվածությամբ գործեր, միանշանակ է, բայց իմանալով մեր պետության դիրքորոշումն առհասարակ իր ներսում գտնվող արժեքների հանդեպ՝ համոզված եմ, որ սենց քանդվելու էր, գնար, մեկ մեկ ՀՀԿ լիագումար նիստ էր անցկացվելու, ՊՆ միջոցառումներ, մի երկու ռաբիզ երգչիստի համերգներ ու վերջ: Արդյունքում ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի, պետք չեկավ սույն կառույցը: Հիմա, եթե կատարվեն խոստումները, միգուցե մեկ-մեկ գնանք մոլերում ֆռֆռալու, կաֆե, ջրաշխարհ բան, էլի մի տեղ ծառայի զմեզ: 
Կասկածելի է ինձ համար միայն, ասենք, թե էդ ի՞նչ օդից ստեղծված ընկերությու ա գնում, թե, ասենք, թռչող գորգերի տրամաբանությամբ դիզայներական լուծումները ո՞րն են, ընտանեկան ուղղվածության կազինոն ի՞նչ ա ու տենց մանր-մունր բաներ: Ինձ համար ավելի «վախենալու» ա էն, որ նախորդ սեփականատերն էլ լիքը անելիքներ ուներ, բայց չարեց, ձեռքից վերցրեցին: Հիմա կամ նոր սեփականատերը կանի, կամ էլ մի նոր դամբուլի գլխին սարքում են, փողերն ուտեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել