Image result for գյուղատնտեսությունԳյուղատնտեական ոլորտը Հայաստանում հայտարարված է գերակա ճյուղ և բնականաբար պահանջում է առավել մեծ ուշադրություն, ներդրումներ և վերահսկողություն: Թե պետական և թե մասնավոր ներդրումների շնորհիվ այս տարվա ցուցանիշները թույլ են տալիս մտածել, որ տարեվերջյան կտրվածքով հնարավոր կլինի արտահանման ծավալները կրկնապատկել:

Սպիտակում իրականացվում է վարունգի մշակության փորձնական ծրագիր, որի շնորհիվ լուծվել է թվով 10 հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը: Ստացված բերքն իրացվում է տեղական շուկայում, իսկ ոռոգումը կատարվում է կաթիլային եղանակով:

Բացի դրանից, ջերմոցային տնտեսության հարևանությամբ, շուրջ 2 հեկտար տարածքի վրա հիմնվել են խնձորի նորատունկ այգիներ, որտեղ նաև նախատեսվում են տեղադրել հակակարկտային ցանցեր:

Ինչ վերաբերում է Մեծ Պարնիին, ապա Լոռվա մարզի գյուղական համայնքներում ընդհանուր առմամբ կառուցվել է շուրջ 7.5 կմ ջրարբիացման համակարգ, տեղադրվել է 35 խմոց, ջրարբիացվել են նախկինում թերի կամ չջրարբիացված շուրջ 12 350 հա արոտներ, ինչպես նաև տրամադրվել է 45 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 11 տրակտոր:

Դրանից զատ, նախատեսվում է ևս 11 համայնք ընդգրկել: 5-ում արդեն նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:

Դրական պետք է որակել նաև Լոռու մարզում իրականացվող աշխատանքները, որտեղ բավականաչափ ավելացել են մշակովի հողատարածքները: Համեմատելով նախորդ տարվա հետ՝ մենք կտեսնենք, որ մշակվել է շուրջ 3153 հեկտարով ավել հող: Բացի դրանից, շուրջ 1885 հեկտարով ավելացել են հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի, 362` հեկտարով կարտոֆիլի, 671` հեկտարով կերային մշակաբույսերի և 116 հեկտարով` բանջարեղենի ցանքատարածությունները: Այս ամենից հետո կարելի է ակնկալել համախառն բերքի արտադրության ծավալների աճ:

Եվ վերջում խոսենք Միխայլովկայից, որտեղ պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում տրամադրված էլիտայի սերմնացուներով ակնկալվում է ցորենի բերքահավաքի վերջում ստանալ մինչև 55 ցենտներ բերք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել