Անձի հոգեբանության տեսությունները հուշում են, որ չկայացած մարդիկ ավելի հակված են ինքնահաստատման ճանապարհին սևացնել, անվանարկել, բացասական համեմատություններ անել այլոց նկատմամբ: Իսկ նման պահվածքը միշտ մերժվում է հասարակության կողմից: Ինքնահաստատման սուր խնդիրներ ունեցողներն էլ, որոնք տառապում են թերարժեքության բարդույթով, ավելի են հակված լացելու, քննադատելու, վատաբանելու, ամեն մի գործողություն «սվիններով» ընդունելու: 
Իսկ քաղաքական դաշտում համարյա նույնն է, միայն ակտյորները անձեր չեն, այլ քաղաքական ուժեր: Ընդհանրապես քաղաքական կայացած մշակույթ ունեցող երկրներում դիվիդենտների կուտակումը տեղի է ունենում ոչ թե մեկը մյուսին սևացնելու, այլ իր արած գործը ներկայացնելու հիման վրա: Մեր իրականությունը այլ է, այստեղ ավելի զորեղ է այն ուժը, որ ավելի ուժեղ է սևացնում մյուսին՝ ապահովելով իր ինքնահաստատումը: Սա խոսում է քաղաքական դաշտում սեփական թերարժեքությունը գիտակցելու մասին: 
ՀԱԿ - ինքնահաստատվում է իշխանություններին քննադատելու հաշվին:
«Ժառանգություն» - ինքնահաստատվում է և՛ իշխանությանը, և՛ ընդդիմադիր որոշ ուժերին քննադատելու հաշվին:
ՀՅԴ - ինքնահաստատվում է տրիվիալ կեցվածքով:
ՕԵԿ - ինքնահաստատվում է իր հասցեին ուղղված սևացումներին պատասխանելով:
ԲՀԿ - ինքնահաստատվում է իշխանություններին քննադատելով:
ՀՀԿ - ինքնահաստատման կարիք չունի, բոլորը ինքնահաստատվում են ՀՀԿ-ին քննադատելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել