Ես առհասարակ աշխատում եմ չմեկնաբանել Հայ առաքելական եկեղեցու գործողությունները, այս անգամ ևս չեմ մեկնաբանի, բայց մի քանի հարցեր կուղղեմ:

Բազմիցս լսել եմ, որ Հայ առաքելական եկեղեցին հրաժարվում է Թուրքիայում կնքել այն մարդկանց, ովքեր գալիս են և խնդրում են իրենց քրիստոնյա դարձնել: Եկեղեցին հավելյալ փաստաթղթեր է պահանջում, որը կապացուցի, որ այդ մարդիկ ծպտյալ հայեր են:

Այդ նույն խնդիրը վերջերս առաջացավ նաև Հայաստանում, երբ համահայկական խաղերի եկած մարդկանց չկնքեցին:

Նախ այս ամենը մտահոգիչ է, որովհետև այսպես գլուխ են բարձրացնում աղանդավորական շարժումները:

Ենթադրենք՝ մարդն իրոք հայ չէ, իքս ազգի ներկայացուցիչ է ու իքս կրոնի հետևորդ, բայց տարիների ընթացքում հասկացել է, որ ուզում է դառնալ քրիստոնյա և եկել է մեր եկեղեցի: Հնարավոր չէ՞ նրան կնքել և դարձնել քրիստոնյա, ինչո՞վ է դա դեմ մեր հավատքին:

Եթե 100 տավա ընթացքում հայը ծպտյալ է եղել ու կորցրել է իր փաստաթղթերը, փաստորեն պետք է այդպես էլ մնա՞:

Հ.Գ. Խնդրում եմ՝ հարցիս պատասխանեն կոմպետենտ մարդիկ, իսկ հիստերիայի նոպա ունեցողները կարող են շրջանցել գրածս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել