Կարծում եմ, որ մենք պետք է ստեղծենք անկախության շրջանի ճարտարապետական սիմվոլներ: Այն, ինչ հիմա մենք ունենք, ժառանգություն է սովետական շրջանից, և այն կառուցել են մեր պապերն ու հայրերը: Նույն մարզահամերգային համալիրը, որ կառուցվել է Կարեն Դեմիրճյանի ժամանակաշրրջանում, համարվում էր եզակի կառույց և՛ իր մասշտաբներով, և՛ իր տեսքով, նրա կառուցման վրա աշխատել են բազմաթիվ կամավոր ուսանողներ, այդ թվում նաև մեր ծնողներից շատերը, տարիներ շարունակ վիճում ենք, թե ում պետք է տալ մարզահամերգայինը, և ինչ պետք է ծառայի այն: Ամեն դեպքում լինելու են դժգոհ մարդիկ, անհնար է տալ այնպիսի լուծում, որը կբավարարի բոլորին: Ես կարծում եմ, որ ավելի լավ է՝ մտածենք նոր հզոր կառույցի շինարարության մասին, որը կխորհրդանշի անկախ Հայաստանը, և ապագա սերունդները նրան կհիշեն գործող ղեկավարների անուններով, մեր սերնդի անունով, ու մենք կհպարտանանք, որ տեսել ենք այս կառույցի շինարարությունը: Իրականում, նայեք շուրջբոլորդ, անկախության ընթացքում իրականացված մեծ ծրագիր իրականում չկա, թերևս միայն Հյուսիսային պողոտան է, որի շուրջ կարծիքները խիստ տարբեր են: Նոր սերնդի ու նոր ժամանակներ խոշոր համալիր մենք պետք է ունենաք, ինչպես արդեն կառուցել են վրացիները, ադրբեջանցիները և մյուս հետխորհրդային հանրապետությունները: Ես կարծում եմ, որ սփյուռքի և Հայաստանի մեծահարուստների համար նման կառույց ստեղծելը լավագույն ճանապարհը կլինի մնալու պատմության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել