Image result for անի զախարյանԱնշուշտ, անվիճելի փաստ է, որ երկրի մտավորականությունը ձևավորում է արժեհամակարգեր բոլոր ոլորտներում և հանդիսանում այն չափանիշը, որով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր քաղաքացի։ Ցավոք, ապրում ենք մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ երկրում մտավորականություն չկա, եթե կա էլ, 1-2-3 մարդ հազիվ գտնես, ում խոսքն իրական արժեք է ներկայացնում և կարող է արժեհամակարգեր ձևավորել։ Եվ երբ չկան արժեքներ, սկսվում է բարոյականի անկումը, և ծաղկում է անբարոյականը, քանզի չկա այն չափանիշը, որը զսպօղակ կհանդիսանա։ Եվ այս պարագայում ավելի հեշտ է դառնում տգիտացնել և ստրկացնել ժողովրդին և ծառայեցնել սեփական անձնական շահերի համար, ինչը և այսօր անում է այս ոչ լեգիտիմ իշխանությունը։ Էհ, երանի նրանց, ովքեր ապրել են Չարենցի, Սևակի, Թումանյանի ժամանակաշրջաններում, որտեղ կարողացել են լսել և տեսնել իրական մտավորականներին։ Մենք այդ բախտը չունեցանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել