Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերից հետո որոշում էր կայացվել միջազգային աուդիտ անցկացնել «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում` ընկերությունում առկա խնդիրները բացահայտելու նպատակով: Բացի դա, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խորհրդատվական ծառայություն մատուցելու համար առաջարկներ էին ուղարկվել հինգ միջազգային ճանաչում ունեցող ընկերություններին:

Այսօր արդեն հայտնի է դարձել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» փակ բաժնետիրական ընկերության կողմից:

Ինչպես հիշում ենք, որոշվել էր, որ մինչև աուդիտի վերջնական արդյունքների ամփոփելը, էլեկտրաէներգիայի սակագինը սուբսիադավորելու էր ՀՀ կառավարությունը։

Այս մասով հարկ է նշել, ոչ բոլոր ընկերություններն ու կազամկերպություններն են սուբսիդավորվելու: Կառավարության ղեկավարի խոսքով խոշոր կազմակերպությունները չեն օգտվի այդ արտոնությունից և կվճարեն օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած սակագնով: Վարչապետն ասել է. «Շատերը թյուր տպավորություն են ստացել, որ մինչև խորհրդատվության ավարտը կառավարությունը սակագների տարբերության մասով (6.93 դրամ) կաջակցի ոչ միայն բնակչությանը, այլև խոշոր բիզնեսին: Դա այդպես չէ»:

Փաստորեն չեն սուբսիդավորվելու միայն խոշոր ընկերությունները, իսկ ՓՄՁ-ներին աջակցելու հարցն ավելի հստակ կդառնա մի փոքր ավելի ուշ: 
Կարծում եմ՝ ամենաողջամիտ տարբերակը հենց դա էր, և պետբյուջեից հավելյալ գումար չարժե տրամադրել խոշոր ընկերություններին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել