Այո՜, Դորսի։

Այսօր թվիթերցիներն առավոտից ուրախանալու առիթ ունեին: Բանն այն է, որ Twitter սոցիալական ցանցը հանել է 140 նշանների սահմանափակումը: Սա դեռ վերաբերում է direct massage-ներին:
Սահմանափակումը պահպանվում է միայն SMS-ների միջոցով ստացած և ուղարկած նամակների համար:

Բացի բուն կայքից, նոր թարմացումը հասանելի էր բոլոր պլատորմներում` Android, iOS օպերացիոն համակարգերում, ինչպես նաև tweetDeck հավելվածում և այլն:

Անկեղծ ասած, Twitter-ի այս քայլն, ըստ իս, հեռանկարային է, և կարծում եմ, որ թարմացումները կկրեն շարունակական բնույթ: Սոցկայքերի միջև առկա մրցակցությունը կարող է բերել նրան, որ որոշակի ժամանակ անց Twitter-ը հանի բոլոր սահմանափակումները, որոնք դրված են նաև թվիթելու վրա: Այսինքն Twitter-ը կարող է միկրոբլոգից վերածվել հսկա բլոգի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել