Աներկբա փաստ է արդեն, որ Հայաստանի Հանրապետության ապագան հզոր, հայրենասեր և խելացի երիտասարդության ձեռքում է: Ժամանակին տեսակետ կար, թե այսօրվա երիտասարդությունը զիջում է նախորդ սերնդին, սակայն արդեն օր օրի ոչ միայն ժխտվում է այդ տեսակետը, այլև լիովին հակառակն է ապացուցվում: Այսօր վստահ կարող ենք ասել, որ ունենք հզոր, խելացի, հայրենասեր երիտասարդություն, ով մտահոգ է Հայաստանի ներկայով ու ապագայով, ով ոչ մի խոչընդոտի առջև կանգ չի առնում, նա պայքարում և հասնում է իր նպատակին: Հասարակության շարժիչ ուժը, առաջընթացի երաշխիքը երիտասարդությունն է: Ողջ աշխարհի շրջանակով գրեթե բոլոր բարեփոխումների առաջամարտիկները եղել են երիտասարդները: Փաստ է նաև, հենց երիտասարդության շնորհիվ Հայաստանում արդեն կայանում է քաղաքացիական հասարակությունը, դրա վառ ապացույցին ականատես եղանք վերջերս: 
Սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Միշտ եղեք ակտիվ, նախաձեռնող և հիշեք, որ դուք մի ողջ երկրի և ժողովրդի հպարտությունն եք: Միշտ քայլեք առաջ, քանի որ ձեր երիտասարդական ուժն ու եռանդը, նպատակասլացությունն ու գործնական քայլերն են, որ դառնալու են հզոր Հայաստանի գրավական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել