4 արծաթ, 1 բրոնզ

Մի քանի օր առաջ` հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը, Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի ունեցավ հերթական մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (IMC) համալսարանական թիմերի միջև, որին մասնակցում էին աշխարհի 74 համալսարանների թիմեր (330 մասնակից):

Հայաստանից մասնակցում էին Երևանի պետական, Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարանների թիմերը: Օլիմպիադան անց է կացվում և՛ անհատական, և՛ թիմային հաշվարկներով:

Երևանի պետական համալսարանը ներկայացված էր 4 մասնակիցներով, որոնցից երեքն արժանացան արծաթե մեդալների, իսկ մեկը ստացավ գովասանագիր: Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավեց 24-րդ տեղը:

Հայաստանի Ամերիկյան համալսարանը ներկայացված էր 2 մասնակիցներով, որոնցից մեկն արժանացավ արծաթե մեդալի: Թիմային առաջնությունում Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմը գրավեց 67-րդ տեղը:

Հայաստանի Սլավոնական համալսարանը ներկայացված էր 2 մասնակիցներով, որոնցից մեկն արժանացավ բրոնզե մեդալի, իսկ մյուսը՝ գովասանագրի: Թիմային առաջնությունում Հայաստանի Սլավոնական համալսարանի թիմը գրավեց 61-րդ տեղը:

Շնորհավորում եմ մեր ուսանողներին և դասախոսներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել