«Խնդիրն իրականում կայանում է նրանում, որ իրական եվրոպական «Եվրոպա» գոյություն չունի։ Եվրոպական «Եվրոպան» հիմնական նպատակն է, այն ձգտում է, որին պետք է հասնել։ Արևմտյան Եվրոպան (ԵՄ) ունի միասնական շուկա, սակայն այն դեռևս շատ հեռու է միասնական քաղաքական միավոր դառնալուց։ Կարճ ասած՝ քաղաքական Եվրոպան դեռևս գոյություն չունի»։ 

Զբիգնև Բժեզինսկին վերոնշյալն ասել է դեռևս նախորդ դարի 90-ականներին, և այսօր կարելի է արձանագրել, որ այս տողերը դեռևս ակտուալ են։ Այդ նույն միասնական քաղաքական միավորի բացակայության պատճառով է, որ Եվրասիա մայրցամաքում դեռևս անիմաստ է խոսել կոնսոլիդացված ժողովրդավարության մասին, զսպել ռուսական կործանարար ազդեցությունը մայրցամաքի երկրների վրա։ 

Հ.Գ. Ինչքան կարդում ես, կարդացվում ա էլի, հո զոռով չի։ Հետո էլ ամերիկյան քաղաքական մտքին բացասական գնահատականներ են տալիս դիլետանտները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել