Image result for հարկԱմիսներ առաջ «Շրջանառության հարկի մասին» օրենքն իրարանցում էր առաջացրել ՓՄՁ-ներկայացուցիչների շրջանակներում: Այն ժամանակ շրջանառության հարկը կազմում էր 3,5 տոկոս, և առաջարկվում էր կատարել որոշակի փոփոխություններ` տնտեսական գործունեությունն ապահովել պարտադիր փաստաթղթաշրջանառությամբ և հարկային բեռը թեթևացնել՝ հասցնելով այն մեկ տոկոսի: Այս գործընթացը նպատակ ուներ բացահայտվել ստվերում գործող խոշորներին:

ՓՄՁ ներկայացուցիչները չհամաձայնեցին այդ պայմանին՝ պատճառաբանելով, որ խոշոր մատակարարող ընկերությունները հրաժարվում են տրամադրել համապատասխան փաստաթղթեր: Ի վերջո, որոշում կայացվեց տնտեսական գործունեություն իրականացնողներին հնարավորություն տալ ինքնուրույն որոշել հարկման տարբերակը: 
Եթե փաստաթղթավորումն ապահովվի տնտեսվարող սուբյեկտի կողմից, ապա գանձումը կլինի մեկ տոկոս. հակառակ դեպքում վճարումը կկատարվի շրջանառության հինգ տոկոսի չափով: Բացի դրանից որոշում կայացվեց ԱԱՀ-ի անցման նվազագույն շեմը 58 միլիոնից դարձնել 116 միլիոն: 
Այս որոշումը ՓՄՁ ներկայացուցիչներն ընդունեցին, և օրենքը ուժի մեջ մտավ մեկ ամիս առաջ` հուլիսի մեկից:

Որոշման ընդունումից անցել է տևական ժամանակ, սակայն որոշ մարդիկ հիշել են արդեն լուծում ստացած խնդրի մասին:

Համասեռամոլների դեմ նախկինում պայքարող Սևան Աղաջանյանը հիմա էլ որոշել է պայքարել հարկերի դեմ: «Չեմ վճարելու» նորաթուխ շարժման հեղինակը պատրաստվում է հավաք կազմակերպել կառավարության դիմաց և պահանջել հարկային բեռի իջեցում:

Շատ հետաքրքիր է, իսկ որտեղ էր նա, երբ ամիսներ առաջ քննարկվում էր այս հարցը: Ինչու է նոր որոշել, որ կարող է խոսել բոլոր ՓՄՁ-ների անունից և փորձել փոփոխել տնտեսական գոտում աշխատող մարդկանց կողմից հավանության արժանացած օրենքը: Չէ՞ որ որոշման ընդունումից անցել է տևական ժամանակ, իսկ օրենքը կյանքի է կոչվել ավելի քան մեկ ամիս առաջ: Ի՞նչն էր խանգարում այն ժամանակ կանգնել ՓՄՁ ներկայացուցիչների կողքին:

Իհարկե, ամռան շոգ ամիսներին, երբ դաշտում հարաբերական անդորր է, ստիպված ենք լինելու ականատես լինեք տարբեր, մանր ու միջին անհայտ ծագման շոուներին: 
Կարծում եմ՝ կարելի է հետևել դեպքերի հետագա զարգացումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել