Ի՞նչ է հավատքը և ի՞նչ հավատամքը։ Քանի որ շատ անգամ նույն հավատքի քողի տակ է, որ գործում են աղանդները, սակայն տարբեր են հավատամքները։ Ինչպես օրինակ` ռուսները, հույները օրթոդոք են, ուրիշները` կաթոլիկ, մենք ուղղափառ, բորոս էլ քրիստոնյա ենք հավատքով, սակայն հավատամքով կամ դավանանքով տարբեր ենք, և այդ տարբերությունն էլ մեզ` հայերիս, ուժ է տվել գոյատևելու որպես հայ։ Փոխելով մեր հավատամքը՝ կորցնում ենք ինքներս մեզ։ Ուրեմն պահենք մեր պապերի հավատքը և հավատամքը, որպեսզի հայ ազգը ապրի ևս հազարամյակներ և ոչ թե վերանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել