Ս/թ ի հուլիսի 30-ի ՀՀ Կառավարության նիստին ընդունված որոշման համաձայն՝ մինչև 2016թ. հունվարի 1-ը կտրուկ սահմանափակվեցին տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները: Վստահ եմ, որ Կառավարության այս որոշումը ծառայելու է իր նպատակին, և մասնավոր հատվածն ավելի անկաշկանդ և ազատ գործունեություն ծավալելու հնարավորություն ստացավ:

Տեղեկացնեմ նաև, որ դադարեցվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության կողմից անցկացվող ստուգումները, ուստի կոչ եմ անում մասնավոր հատվածին, որպեսզի այնուհանդերձ հարգեն ու սրբորեն պահեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքը և դա անեն ոչ միայն որպես պարտավորություն, այլ որպես, նախևառաջ, գիտակցված քայլ՝ հանուն հայոց լեզվի:

Վերջիվերջո, մեզանից յուրաքանչյուրն իր հոգու պարտքը պետք է համարի ցանկացած պարագայում հարգել մեր արժեքներն ու մեր հարստությունները, լինի դա բիզնեսում, թե առօրյա կյանքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել