Ներմուծման և արտահանման հարաբերակցության վերջին տվյալները ցույց են տալիս, որ նախորդ տարվա համեմատ նվազումը կրճատվել է: Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում այն գերազանցում էր արտահանմանը 2,9 անգամ, ապա այս տարի թիվը նվազել է 0,8-ով:

Եթե ցուցանիշը դիտարկենք միկրո մակարդակով, ապա կտեսնենք, որ անհատապես արտահանումը նվազել է 1,3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 27,2:

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ կա գնողունակության անկում, սակայն հաշվի առնելով այն, որ առևտրաշրջանառության նվազումն առաջին կիսամյակում կազմել է ընդամենը 5,1 տոկոս, կարելի է եզրակացնել, որ ներմուծման կրճատումը պայմանավորված է եղել նաև տեղական արտադրանքի հանդեպ մեծ պահանջարկով: Հակառակ դեպքում անհնար է բացատրել վերը նշված ցուցանիշների տրամաբանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել