Էլ ուրիշ բան չկա՞ր նվագելու, լավ է «Տուրեցկի Մարշ» չեք դնում էդ օրվա խորհրդով։ Սա չպիտի լինի։ Եթե Ռեքվիեմ նվագվեր, ասենք Բաքվի կամ սումգայիթյան ջարդերի օրվա հետ կապված, էլի ընկալելի կլիներ։ Եթե ինչ-որ մեկը մանկուց շատ սիրում էր Վերդիի Ռեքվիեմն ու հիմա որոշել է իր մանկության կամ երիտասարդության վաղեմի երազանքն իրագործել, ու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Ռեքվիեմը հնչի, ապա ոչ էդ օրվա խորհդով։ Կարելի էր, թեկուզ և ապրիլ 24-յան միջոցառումների շրջանակում։ Բայց, գրողը տանի, «Արցախի անկախության օրվա առթիվ ռեքվիե՞մ»։ Մահե՞րգ։ Թաղման ե՞րգ։ Անկախությունն ե՞ք թաղում։ Թե՞ Արցախը Հայաստանին միացնելու որոշում եք ընդունել, էլ ուրիշ հարմար տարբերակ չգտաք դա փաստելու։ Էս ի՞նչ եք անում։ Մտածում ե՞ք գոնե։ Սա չպիտի լինի։ Վերածննդի հրապարակում Ռեքվիեմն «Արցախի անկախության օրվա կապակցությամբ» չպիտի հնչի։

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել