Pastinfo.am-ը գրում է.
38-ամյա տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ հղի կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Հարությունը, շուրջ 2 տարի պարբերաբար գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում 3-4 անգամ բռունցքներով հարվածել է  հղի կնոջ գլխին՝ դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքներ, ինչի հետևանքով կինը հեռացել է տանից և դիմել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում գտնվող «Արմենիա Լայթհաուս» կանանց աջակցման կենտրոն։
 
Հարությունին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի  2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել