Երեկ երեկոյան ընկերոջս հետ որոշեցինք մի քիչ զբոսնել քաղաքում: Գնացինք կասկադ: ՀՐաշալի մեղմ եղանակ էր: Նայում եմ Հայաստան եկած տուրիստներին, մեկը զինվորի արձանի մոտ է նկարվում, մյուսը էն ծխող ծյոծյայի, ավելի ամաչկոտները կատվի արձանի մոտ: Երկու պարսիկ իրար կից հավերժական լուռ դրկից, էծի մորուքները ցցած կատվի արձանի մոտ կանգնած հավանաբար հաչում էին, երևի ուզում էին վախեցնել կատվին: Մեկ էլ մի աղջիկ մոտեցավ սկսեց պարսիկների ֆոնին ինքնանկար անել կատվի արձանի մոտ: Ուշադիր նայում եմ: Կրքերը կամաց կամաց թեժացան: Աղջիկը սկսեց պարսիկների հետ նկարվել, հետո գրկած նկարվել: Ընկերս չդիմացավ մոտեցավ էդ աղջկան: Աղջկան չգիտեմ ինչ ասեց, բայց պարսիկները 200 մետր փախան: Հիմա մտածում եմ ճիշտ արեցինք թե չէ: Եթե Հայաստանը որդեգրել է ՍԵՔՍ ՏՈՒՐԻԶՄԻ քաղաքականություն, ապա մենք մեր պետությանը 2 տուրիստից զրկեցինք:
Սենց էս դեպքերի մասին մտածելով ոտքով Բաղրամյան պողոտա, Օրբելի փողոց, Կիևյան փողոց ոտքով գնացինք: Կիևյան կամրջի վրա, մեր դիմացի մայթում հեռվից նկատեցինք մի տղա ու աղջիկ վիճում են: Տղան սկսեց քաշքշել աղջկան: Դե մտածեցինք երևի շաուրմա չեն կարողացել կիսել իրար հետ: Մի փոքր կանգնեցինք սկսեցինք նայել, չնայած միշտ դեմ եմ եղել թամաշա անելուն: Մեկ էլ կատարվեց գոնե մեզ համար անսպասելի: Ուժգին բռունցքով հարված աղջկա դեմքին: Աղջիկ ընկավ ցած, հեռվից տեսա արյունլվա դեմքը: Ամբողջ կամուրջի երթևեկությունը կանգնացրեցինք, անցանք կամուրջը էդ ընթացքում բարձրաձայն հիշելով էդ անասունին ծնողին, սնողին, դպրոցում ատեստատ տվողին, ատեստատը շնորհավորողին ու բոլոր նրանց, ովքեր երբևէ խմել են նրա առողջության կենացը: Չնայած էս ամեն ինչը կատարվում էր արյունլվա աղջկա ներկայությամբ, բայց այլ կերպ այդ Թալեթի ծնունդին հասարակության մոտ բնութագրել հնարավոր չէր: Էլ չմանրամասնեմ: Ինչ արագությամբ փախավ էդ վիժվածքը մենակ ինքը գիտեր: Նայում եմ խեղճ երեխու դեմքին: Բերանից արյուն ա գալիս, աչքերի տակ կապտուկներ են: Դեր Զորի գերի իսկական: Մի քիչ քայեցինք, նստացրեցի տաքսի ճանապարհեցի տուն: Հիմա մտածում եմ, եթե մի քանի անգամ նման անասունների հանդեպ մենք չդերսևորենք օլիմպիական հանգստությոն ու անտարբերություն, ոչ հայ աղջիկը պարսիկի հետ կնկարվի, ոչ էլ հայ տղան փողոցի մեջտեղում բարբարոսաբար աղջիկ կծեծի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել