ՄԻԱԿ քարտուղար

 Երեկ ընկերս ֆրանսիացի ժամանակակից քաղաքագետներից մեկից մի հետաքրքիր մեջբերում արեց, որը շատ տիպական է նաև մեր քաղաքական դաշտի բազմաթիվ ակտորների համար: Այդ մեջբերման իմաստաբովանդակային նշանակությունը փորձեմ ամփոփել այսպես. «Խորհրդարանում երկու տարբեր քաղաքական թիմերի երկու ներկայացուցիչների միջև ընդհանրությունները ավելի շատ են, քան տարբերությունները, փոխարենը` նույն քաղաքական թիմի երկու ներկայացուցիչների միջև, որոնցից մեկը Խորհրդարանում է, իսկ մյուսը` ոչ, տարբերություններն ավելի շատ են, քան ընդհանրությունները»: Պրոյեկտելով սա մեր քաղաքական իրականության վրա՝ հասկանում ենք, թե որքան շատ են դրա առարկայական դրսևորումները: Եթե ես բերեմ տասը, վստահ եմ ոմանք կարող են բերել հարյուրավոր օրինակներ: Հնարավոր է, որ իրական քաղաքականությունը հենց այս տիրույթում է, որը շատ քաղաքական ուժեր և գործիչներ փորձում են թաքցնել տարաբնույթ պոպուլիստական կոդերի տակ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել