1998-ի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը նոյեմբերի 21-ը հռչակեց որպես Հեռուստատեսության համաշխարհային օր (World Television Day): Կազմակերպությունը պետություններին հորդորում էր տոնել այդ օրը այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված էին խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին: Ներկայումս աշխարհում չկա այնպիսի պետություն, որը չունենա հեռուստատեսություն: 
Հեռուստատեսության պատմությունը սկսվել է մոտավորապես 80 տարի առաջ: 
Ռուսական ծագումով ամերիկացի ինժեներ Վլադիմիր Զվորիկինին հաջողվել է 1933-ին ստեղծել կատոդային տրուբկա, որը մինչ այժմ  շատ հեռուստացույցների գլխավոր մասն է: 
Նրա հայտնագործության շնորհիվ 1936-ից կանոնավոր հեռարձակումներ են սկսվել Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, իսկ 1941-ից՝ նաև ԱՄՆ-ում: Սակայն Եվրոպայում հեռարձակումը մասսայական տարածում է գտնում միայն 20-րդ դարի 50-ական թթ.-ից: 
1956-ի նոյեմբերի 29-ի առաջին փորձնական հաղորդումից հետո հայկական հեռուստատեսությունը դարձավ մեր կյանքի անբաժանելի ընկերը: 
Հեռուստատեսությունը, բացի աշխարհի անցուդարձի մասին մանրամասն տեղեկություններ հաղորդելուց, դարձել է հասարակական կարծիքի ձևավորման հզոր միջոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել