...այսօր Ծովը փոթորկոտ է, և անգամ դրանում մեծ հմայք կա,ուժ,գայթակղություն, թվում է՝ նույն Ծովն է, բայց պետք է վախը հաղթահարել՝ նրա հետ միանալու համար... այդպես ամեն անգամ կարծես զրոյից ճանաչում ես բնությունը..
..հետո նորից մտերմանում են Մարդ ու Բնություն՝ անկախ վախերից, «քաղաքակրթության» կապանքներից ու ձևապաշտությունից։ 
Մարդն էլ է էդպես։ Ամեն օր ուրիշ ու տարբեր, նորից ու կրկին Ճանաչելու ենթակա։
...միայն թե Մարդուն իր Փոթորկումը չեն ներում...
բնության մեջ պետք է բնության հետ լինել ամբողջապես, ոչ թե մասնակի։)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել