Վերջին մեկ շաբաթում համացանցն անընդհատ խոսում է երկու դժբախտ դեպքի մասին, երբ Երևանում և Գյումրում մահացան երկու ծննդկաններ: Սա այն դեպքերից է, երբ հիշում ես Շիրազի հայտնի խոսքերը՝ Ցավը տվեց սարերին՝Սարերը չտարան...
Ցավը տվեց մարդուն՝Մարդը տարավ: 
Իսկապես շատ դաժան է և մտածելու տեղիք է տալիս շատ հարցերի շուրջ: Օրինակ առաջին հարցը, որ մտքովս անցավ տալ մեր ապագա մայրերին և Ծննդատների ղեկավարներին այն է, թե ինչու են թույլատրում , որպեսզի ԱՆՈՒՆ ՀԱՆԱԾ մեկ բժշկի մոտ լինի գերծանրաբեռնված հոսք, իսկ մյուսների մոտ շատ թեթև: Վերջիվերջո հղի լինելը դա ոչ թե հիվանդություն է, այլ առողջ վիճակ ու Հայաստանում շատ տարածված է անուն հանած բժիշկների մոտ գնալը: Որպես երկու երեխաների հայր, ով այդ ամենը իր աչքով է տեսել, կարող եմ փաստել, որ անուն հանածների մոտ անասելի հերթեր են, երբ բժիշկն ի վիճակի չէ ֆիզիկապես հղիությունը նորմալ վարել: Երբ նայում ես այդ բժիշկների դեմքին՝ նրանք գերհոգնած են, իսկ գերհոգնած մադը երբեք չի կարող իր մասնագիտական գիտելիքները 100% ով իրացնել: Առաջին հայացքից շատ պարզ է ամեն ինչ: Բայց միևնույն է, մեր ապագա հայրիկներն ու մայրիկները գնում եմ մոդայի հետևից ու հենց առաջին օրվանից ամբողջ աշխարհը խառնում են իրար, որ իրենք գրանցվել այսպես ասած՝ լավ բժշկի մոտ: Շենգավիթ բժշկական կենտրոնի բժծկուհին, որի հիվանդի հետ եղավ դժբախտ դեպքը, որքան ես լսել եմ, շատ լավ մասնագետ է, բայց որքանով ինձ է հայտնի, նրա մոտ ևս գերծանրաբեռնված գրաֆիկ էր, գերծանրաբեռնված գրաֆիկ է նաև Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկ Դավիթ Աբովյանի մոտ, ով ևս հիանալի մասնագետ է և այսպես շարունակ: Հիմա խնդիրը կայանում է նրանում, որ մենք ինքներս կակաց-կամաց սկսենք վստահել բոլոր բժիշկներին ու հասկանանք, որ մեկ մարդու մոտ 150 գրանցված հղի ունենալը մի քիչ նորմալ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել