Ուշադրություն վարորդներին (տեսանյութ)Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կողմից ՃԵԿ-ի խախտումները հայտնաբերելու ուղղությամբ հատուկ միջոցառումների անցկացման պլան-գրաֆիկի համաձայն` ՃՈ Ուղեկցող վաշտի և 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները օգոստոսի 4-ին Շիրակի մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն:

Կազմվել է վարչական իրավախախտման 122 արձանագրություն: Ուժեղացված ծառայության ընթացքում ոչ սթափ վիճակում, փոխարինված համարանիշերով և առանց համապատասխան փաստաթղթերի մեքենա վարելու համար ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 22 տրանսպորտային միջոց:

Հայտնաբերվել են նաև հետախուզման մեջ գտնվող մեքենաներ: Միջոցառումները շարունակական են լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել