1. Ինչպես նշում է pattayadailynews.com-ը, «Ամենաերկար համբույրի» մրցույթը անցկացվել է 2011թ.-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, Թայլանդում: Մրցույթին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները: Համաձայն մրցույթի պայմանների` զույգերը պետք է կանգնած համբուրվեին և ամենակարևորը պետք է շրթունքները չբաժանվեին ոչ մի վայրկյան: Մասնակիցները չէին կարող քնել, նստել և իրենց բնական պահանջները պետք է բավարարեին միասին` վերահսկողի ներկայությամբ:
Մրցույթին մասնակցում էր 14 զույգ, որոնցից 7-ը գերազանցեցին նախորդ մրցույթի ռեկորդը` 32 ժամ 7 րոպե 14 վայրկյան: Մրցույթը հաղթեց ամուսնական զույգը, ովքեր անդադար համբուրվեցին 46 ժամ 24 րոպե 9 վայրկյան: Նրանց արդյունքը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, և որպես հաղթողներ` նրանք արժանացան դրամական պարգևի:

2.Ի սկզբանե սիրված մուլտհերոս Վինի Թուխի անունը եղել է «Էդուարդ արջ» (Edward Bear): «Վինի Թուխի արկածները» գրքի հեղինակ Ալան Մալին իր որդու ծննդյան օրվա առթիվ նրան նվիրել է արջուկ ու քանի որ երեխան դեռևս չէր կարողանում խոսել, Ալանը արջուկին տվել է Էդուարդ անունը: Երեք տարի անց, երբ նրանք զբոսնելիս են լինում կենդանաբանական այգում, երեխային միանգամից գրավում է Վիննիպեգ անունով մի արջ, ինչի կապակցությամբ Էդուարդ անունով խաղալիքը վերանվանվում է Վինի: Հետագայում և ստեղծվում է «Վինի Թուխի արկածները» գիրքը:

3. Աշխարհում առաջին կինը, ով ստացել է ամուսնական առաջին բրիլիանտե մատանին, եղել է Նիդեռլանդների թագուհի Աննա Բուրգունդսկայան` 1477թ.-ին, գերմանիայի թագավոր Մաքսիմիլիանո I-ի կողմից: Հայտնում է kabanik.ru -ն:

4. Իսկ greenbag.ru կայքի փոխանցմամբ` Մադագասկարի թագուհի Ռանավալոնան հրամայում էր գլխատել իր այն ենթականերին, ովքեր առանց նախապես զգուշացնելու հյուր էին գնում իրեն «երազում»:

5. Եթե Coca’Colla-ի ողջ արտադրության ծավալը բաժանենք շշերի, ապա մոլորակի յուրաքանչյուր բնակչին կհասնի 1500 շիշ: Ամեն վայրկյանը մեկ աշխարհում սպառվում է 8000 բաժակ Coca’Colla-ի ըմպելիք:

6. Աշխարհահռչակ Apple ընկերության առաջին լոգոտիպի վրա պատկերված է եղել Իսահակ Նյուտոնը` խնձորենու տակ նստած` խորհրդանշելով իր կողմից հայտնագործած երկիր մոլորակի ձգողականությունը: Նկարի հեղինակը Apple-ի հիմնադիրներից Ռոնալդ Վեյինն է (Ronald Wayne), ի դեպ, ևս մի փաստ՝ ժամանակին նա իր բաժնետոմսերը վաճառել է Սթիֆ Ջոբսին ու Սթիվ Ոզնյակին ընդհամենը 800 դոլարով, ինչը այսօր կկազմեր 22մլրդ: 

7. Ինչպես հաղորդում է advicelady.ru-ն, աշխարհում տարեկան 50 հազար մարդ մահանում է սեքսի ժամանակ: Դրանցից սակայն 25%-ի դեպքում է միայն տղամարդը մահանում իր կնոջ հետ սեռական ակտի ժամանակ, չնայած 75%-ը պատահում է սիրուհու կամ մարմնավաճառի հետ զուգակցելուց: Կանանց մոտ սեքսից մահանալու հավանականությունը 12,5 անգամ ավելի քիչ է տղամարդկանցից: Առաջին հավաստի փաստը` մահ սեքսից արձանագրվել է 1899թ.-ին:

8. Թատերական արվեստն իր արմատներով գնում է դեպի խոր հնադար: Անտիկ աշխարհում թատրոնը գործ ուներ մեծ լսարանի հետ, ներկայացումներին հավաքվում էր մինչև հարյուր հիսուն հազար հանդիսատես: Հին ներկայացումների գործողությունը սովորաբար ծավալվում էր բնության գրկում` մնալով կարծես բուն կյանքի մի մասը: Հղումը` Յուրի Բորև «Գեղագիտություն, էջ 367»:

9. CD-ները ստեղծվել են հատուկ այնպիսի ձևով, որ կարողանան հնչեցնեն Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: Նորիո Օգան`ճապոնացի բիզնեսմենը, ով դարձավ Sony ընկերության տնօրենը, առաջարկեց, որ 1982թ.-ին արտադրվող կոմպակտ CD-ները հնարավորություն ունենան իրենց մեջ տեղավորելու Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: Այդ իսկ պատճառով որոշվեց ստեղծել 12սմ. դիամետրով CD, որով կարելի էր 75 րոպե տևողությամբ ձայնագրություն անել:

10. gazeta.aif.ru-ից տեղեկացմամբ` ամենաշատախոս կինն աշխարհում համարվում է ամերիկուհի կոմիկ դերասանուհի Ֆրեն Քերոուն: Րոպեում նա կարող է արտաբերել 585 բառ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել