Թերևս անցած տարի ես կանխագուշակել էի,որ շուտով ԻՊ-ի զինյալները իրենց գործողություննները կսկսեն Արևմտյան Հայաստանում:Այսօր դա այլևս իրականություն է:Քրդերի և ԻՊ-ի զինյալների համագործակցությունը առիթ է հանդիսացել,որ Թուրքիան Արևմտյան Հայաստանի գերակշռող մասի օդային տարածքը հայտարարի անվտանգության գոտի:Ես մնում եմ այն կարծիքին ,որ ԻՊ-ն կփորձի մտնել նաև Նախիջևան,Իրան այնուհետև Ադրբեջան՝ տիրանալու նավթային պաշարներին...Հայաստանը կշրջանցի,քանի որ գիտակցում է,որ Հայաստանը միատարր երկիր է, և այստեղ հնարավոր չէ պառակտում մտցնել,իսկ ըստ ԻՊ-ի գործելաոճի,սկզբից պառակտում է մտցնում տվյալ երկրի ազգային և ցեղային ներկայացուցիչների միջև,այնուհետև սկսում ռազմական ակտիվ գործողություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել