Քավության նոխազ լինելը մեր հիմնական դերերից մեկն է այս հասարակությունում, որը, խորապես գիտակցելով, ընդունում ենք` ժամանակ առ ժամանակ մեծահոգաբար թույլ տալով հասարակության որոշ շերտերի մեր հաշվին ինքնահաստատվել... Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ջանում են մեզ արդարացնել կամ պաշտպանել, սակայն դրա կարիքը բնավ չկա... Թույլ տվեք մարդկանց թափել իրենց ներսում կուտակված մաղձը, քանզի նման հնարավորություն նրանց հաճախ չի, որ մատուցվում է... Իսկ մնացածը թող ընտրեն իրենց հարիր հաղորդավարներ :ՃՃ Թանկագին ժամանակս չեմ վատնի կետ առ կետ նշելու ասվածն ու չասվածը... Միակ տհաճություն պատճառող հատվածը միջկուսակցական պայքարի համար օգտագործված լինելու նողկալի փաստն է...առավել ևս, որ ինքս անկուսակցական եմ.... Բայց դա էլ կանցնի... Կարևորը` համերգը ուրիշ խնդիրներ չի ունեցել: Միակ խնդիրը տգետ հաղորդավարներն էին... Դա արդեն առաջընթաց է, կարելի է շնորհավորել բոլորիս:

Թեմայի վերաբերյալ բլոգերի անդրադարձը տես` այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել