Համահայկական խաղերը, դա իշխանության կողմից, մեր հարկերի հաշվին կատարված այն հազվագյուտ ծախսնա, որի համար չեմ զղջում, որ դուք ու տնեցիքս հարկ եք տալիս… Այո մեկնարկեց, համենայն դեպս իմ համար շատ կարևոր մի միջոցառում (դե ջհանդամ, որ սալյուտի կազմակերպումը սխալ մարդու էր տրված ու պաժար եղավ)… Այս խաղերը էն հազվագյուտ միջոցառումներից է, որի շնորհիվ Հայաստանում.

Սփյուռքայահերը խոսում են մայրենի լեզվով…
Տուրիզմը զարգանում է…
Տնտեսությունը զարգանում է…
Տարադրամի տատանման տրամաբանական ու պատճառահետևանքային կապ է լինում…
Իմանում ենք, որ դրսերում ինչ իոոուֆֆ հայրենակցուհիներ ունենք…
Սպորտը զարգանում է…
Տաքսիստները չեն բողոքում…
Երիտասարդ սերնդի մի ստվար զանգված ակամայից մոտ 20 օր զբաղված է լինում…
Ու դաժե սեմուչկա ծախող տատիների բիզնեսն է բարգավաճում…
Էս խաղերը իմ համար շատ կարևոր միջոցառում է, նաև նրա համար, որ դրսի հայերը առանց «արի տուն» գոռալու ու հատուկ նախարարություն պահելով, մեծ հաճույքով, հպարտ, սպասումներով գալիս են իրենց հայրենիք ու բարեբախտաբար նաև Գառնի Գեղարդ գնալու ժամանակ չեն ունենում…
Կեցցե էս խաղերը, որի օգուտները մատների վրա չես կարող հաշվել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել