Ցանկացած մարդու, որ հարցնես, ինչպե՞ս կվարվի, եթե իր տունը հարևանի կամ ծանոթ բարեկամի տան նման շքեղ, ապահով, կարգին կառուցված չի, կտեղափոխվի՞ արդյոք այդ շքեղ տուն և վայելի ուրիշի սարքածը, թե՞ ամեն ջանք կթափի, որպեսզի իր տունը նույնպես գեղեցիկ ու բարեկարգ դառնա: Հաստատ համոզված եմ,որ մեծամասնությունը կձգտի իր աշխատանքով, ամեն միջոցով իր տունը դարձնել դրախտ, բայց չգիտես ինչու, երբ խոսքը գնում է մեր մեծ տան՝ հայրենիքի մասին, մեծամասնությունը հակառակն է մտածում՝ ինչպես անի, գնա ուրիշի բարեկարգ երկրում ապրի, այլ ոչ թե փորձի իր օջախը վերանորոգել, կարգի բերել: Քանի դեռ մեր ազգի մեծամասնությունը նման անտրամաբանական մոտեցում ունի՝ իր երկիր-օջախը իր ձեռքով վերականգնելու, լավը դարձնելու անկարող, ինչու չէ՝ չկամեցող, մենք անընդհատ «հարևանի հարսը սիրուն է» ասելով կգոյատևենք խարխուլ տնակում՝ բարգավաճ դարձնելով ուրիշների տները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել