Լիքը ինչ-որ կիսաաստղոտ դեմքեր կան ֆրենդերիս մեջ, երգիչ են, հաղորդավար են թե ինչ են չգիտեմ էլ, ռեքվեսթ են ուղարկել ժամանակին, տեսել եմ 100-ից ավել ընդհանուր ընկար կա՝ ընդունել եմ... Նորմալ ա... Բայց երբ էտ մարդիկ սկսում են գրել թե բա. «Հեսա էլ չեմ կարողանալու ռեքվեսթ ընդունել» կամ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ջնջում եմ իմ ընկերներից բոլոր անծանոթ մարդկանց» ու դու մեկ ա մնում ես իրանց ընկերների մեջ, խնդալդ գալիս ա... Տենց ՖԲ թույն դեմք ձևանալու միջոցներ են էլի... Բայց նայում ես, մոտը ասենք 4.000 ֆրենդ ա ու 13 ֆոլոուեր... Ալամ աշխարհի ռեքվեսթն ընդունել ա ուստի ու ում էլ կարողացել՝ ինքն ա ուղարկել... Դուք աստղ չեք է, դուք ՖԲ ադամանդներ եք (Կարապետիչի ականջը կանչի):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել