Օրերս հայտնի է դարձել, որ ՀՀ Կառավարությունը ՀԷՑ-ում նախատեսված աուդիտի համար քննարկում և ուսումնասիրում է միջազգային չորս ընկերության թեկնածություն: Պատասխանատուները հայտնել էին, որ այդ հարցը կքննարկվի ՀԷՑ-ի ղեկավարության հետ և կկայացվի երկկողմ ընդունելի որոշում:

Ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում Գլոբալիզացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինը վստահեցրել է, որ աուդիտի ցանկացած արդյունք, որը թույլ կտա ռուսական ընկերությանն իր գործունեությունն իրականացնել ՀՀ տարածքում, հայ հասարակության կողմից կգնահատվի և կորակվի որպես պարտություն: «Հայ հասարակությունը հակված է այն մոտեցմանը, թե Ռուսատանը պարտավոր է միշտ վճարելու: Եթե Հայաստանը գտնում է, որ այդ ամեն ինչում մեղավորը ռուսական կողմն է, ապա Հայաստանում թող գործունեություն ծավալեն ամերիկյան կազմակերպությունները: Իսկ եթե ՀՀ կառավարությունն ի վիճակի չէ անցկացնել աուդիտ, դա կառավարության խնդիրն է»,- նշել է ռուսաստանցի մասնագետը:

Հարկ է նշել, որ կարծիք է հայտնում և փորձում է դաստիարակի դեր ստանձնել Ռուսաստանը ներկայացնող ինչ-որ միջակություն, ով փորձում է սեպ խրել և խառնել ՀՀ և ՌԴ հարաբերությունները:
Ուղղակի փաստենք մի բան, որ ռուս հասարակության ներկայացուցիչը, որտեղ ոտքից գլուխ տիրում է կոռուպցիա, փորձում է սև կատու փնտրել մութ սենյակում` մոռանալով իր երկրի ներսում տիրող իրավիճակը:

Տպավորություն է ստեղծվում, թե Դելյագինը կորցրել է ժամանակի և տարածության զգացողությունը. կարծես տվյալ պահին ապրում է Ուտոպիա կղզում, ուր միանձնյա-բացարձակ տիրակալ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել