Հայաստանում ամեն ինչ բյուրոկրատական քաշքշուկի և մարդուն ավելորդ անհարմարություն պատճառելու վրա է կառուցված: Ինչպե՞ս կարելի է սովորական, ոչ ծանր հետևանքներ առաջացրած ավտովթարի պատճառով մարդուն 2 շաբաթ տանել ոստիկանություն, հետաքննություն անել, հետո ևս մի քանի շաբաթ կանխատեսել փորձաքննություն այն դեպքում, երբ մեղավոր կողմը բազմիցս հայտարարել է իր մեղավորության մասին:

Հուլիսի 25-ից մինչև այսօր ես ՃՈ գործողություններից ուղղակի բան չեմ հասկանում: Ինչո՞ւ պետք է ես շաբաթներ շարունակ այդ կառույցի դռները ծեծեմ, ապացուցեմ իմ անմեղությունը, երբ դրա կարիքը ընդհանրապես չունեմ: Ստացվում է՝ Հայաստանում ավտովարորդները տուժում են ավելի շատ, երբ վթարի ժամանակ անմեղ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել