Ի դեպ, երբ փիլիսոփայության հետ ծանոթությունը աֆորիզմների մակարդակով է, և փիլիսոփայությունը շփոթում են մեծախոսության ու «ծակ» փիլիսոփայության հետ, մտքի բռնկումների պահին ծանրումեծ հայտարարում են, թե կինը չի կարող փիլիսոփայությանն անգամ մոտ գալ... 
Նրանք, վստահաբար, սերում են միջնադարյան կաթոլիկ հայրերից, որոնք տևական ժամանակ ժողովներ էին գումարում, քննարկում, բանավիճում, թե արդյո՞ք ... կինը հոգի ունի: 
Երևի, նաև էդ պատճառով էին վհուկ հայտարարվում խելոք կանայք, էդ պատճառով էին նրանց ողջակիզում, որ տեսնեն՝ հոգին էլ է ճարճատելով «վառվո՞ւմ» :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել