facebook_social_1438606167

Facebook սոցիալական ցանցը, չնայած իր պոպուլյարության ունի բավական բարդ կարգավորումների համակարգ։ Գլուխ հանել բազմաթիվ կարգավորումներից, այդ թվում նաև անվտանգության կարգավորումներից՝ կարող են ոչ բոլորը։ Ամենայն հավանականությամբ ֆեյսբուքում նույնպես դա հասկանում են և այդ պատճառով, օրերս նրանք ներկայացրեցին նոր գործիք, որի օգնությամբ Դուք վերջապես կհասկանաք, թե ինչպես պաշտպանել սեփական հաշիվը։

Նոր գործիքը կոչվում է «Անվտանգության ստուգում»։ Այն հայտնվել է հուլիսի 30-ին և դեռևս անցնում է նախնական թեստավորում։ Այն նախատեսված է անվտանգությունն արագ ստուգելու և դրանց հայտնաբերման դեպքում՝ ուղղելու համար։ Հետագա մի քանի ամիսների ընթացքում, Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում կստանաք ստուգում անցնելու հրավեր, կամ եթե ուզում եք կարող եք միացնել այն ինքնուրույն հենց հիմա ԱՅՍՏԵՂ։

«Անվտանգության ստուգումը» լրացված է քայլ առ քայլ ցումցումների տեսքով, որը 3 պարզ քայլերի օգնությամբ թույլ կտա Ձեզ ապահովել ֆեյսբուքյան հաշվի անվտանգությունը։ Առաջին հերթին մեզ առաջարկվում է փակել բոլոր այն ծրագրերի սեսիաները, որոնք մենք վաղուց չենք օգտագործել։ Դա կարելի է անել հենց նույն տեղում, բացվող մենյույում հայտնաբերված սեսիաների ցանկում։

sc-www-step1

Հաջորդ քայլը դա հաղորդագրությունների ակտիվացումն է, որի միջոցով Ձեզ կհաղորդվի այն բոլոր դեպքերը, երբ Ձեր հաշիվ մուտք կգործեն նոր սարքից կամ նոր դիտարկչով (բրաուզեր)։ Կարելի է զգուշացումը ստանալ անմիջապես ֆեյսբուքում, կամ նշված էլեկտրոնային փոստին։ Այսպիսով, Դուք անմիջապես կտեղեկանաք, երբ չարամիտները կփորձեն կոտրել Ձեր հաշիվը։

sc-www-step2

Եվ վերջապես երրորդ քայլում կարելի է փոխել գաղտնաբառը ավելի վստահելի գաղտնաբառով։ Այստեղ մեզ ծանոթացնում են, թե ինչպիսին պետք է լինի վստահելի գաղտնաբառը և նույն տեղում առաջարկում փորձել այն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել